Նոյեմբեր 21, 2024
exclusive
90382 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սահակ Հովհաննիսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատանեկան մրցաշարերից արդեն երեւում են մարզիկների իսկական որակները՝ հաղթանակի հասնելու վճռականությունն ու չհանձնվելը: Այդպիսի ըմբիշներից է պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող Սահակ Հովհաննիսյանը:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքն այս անգամ պատմելու է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ըմբիշի մասին:

Մարզաձեւը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տարիքը՝ 17

Բնակվում  է՝ Աշտարակում

Անձնական մարզիչը՝ Մարտին Ալիխանյան

Սովորում է՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Նվաճումները՝ Հայաստանի առաջնության, պատանիների ԵԱ-ի ու միջազգային մրցաշարերի հաղթող

Մարզական կերպարը՝  Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասով

Նպատակը՝ մի քանի անգամ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Սիրած զբաղմունքը՝ ֆուտբոլ խաղալ

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատահական ծանոթությունն ըմբշամարտին. Սպորտով զբաղվելու մտադրություն չեմ ունեցել, հայրս է 5 տարեկանից ինձ տարել ըմբշամարտի: Քանի որ Աշտարակում հունահռոմեական ոճի ըմբշամարտի խումբ կար, այնտեղ էլ սկսեցի կատարել առաջին քայլերս: Մարզումների արդյունքում սիրեցի ըմբշամարտն ու մոտս աստիճանաբար ստացվեց լավ գոտեմարտել:

8 տարեկանից մարզումները շարունակել եմ Երեւանում ու մինչ օրս հաճախում եմ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոց: Շատ գոհ եմ դպրոցի մարզիչներից ու բոլոր պայմաններից, որ այստեղ կան: Սկզբում ծնողներս էին ինձ բերում Երեւան, հիմա ինքս եմ այդ ամենօրյա ճանապարհն անցնում, ժամանակի ընթացքում դրան էլ եմ սովորել:

Հաջողության գաղտնիքները. Ըմբշամարտում ինձ ամենաշատը դուր են գալիս մարզումները, քանի որ դրանց արդյունքում է հնարավոր դառնում հաջողությունների հասնել: Իսկ առհասարակ չեմ ցանկանա, որ մարզիկները վնասվածքներ ստանան ու  սպորտային անհաջողություններ ունենան:

Նպատակին հասնելու համար պարզապես անհրաժեշտ են կամային լավ որակներ, չհանձնվել դժվարությունների առաջ ու լսել մարզիչներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ լավ կողմն աշխատասիրությունն ու չհանձնվելն եմ համարում: Ժամանակին հաճախ էի ընկճվածություն ունենում, պարտություններն ու վնասվածքները ծանր էի տանում, հիմա վերջապես հաղթահարել եմ այդ ամենն ու ստացվում է մեդալներ նվաճել:

Ստացված ԵԱ-ն ու կարեւոր մեդալը. Ամեն հաղթանակն ուրույն դժվարությամբ է ձեռք բերվում, սակայն Եվրոպայի առաջնության ոսկին յուրահատուկ է ինձ համար: Սկոպյեում 5 գոտեմարտ եմ անցկացրել ու 3-ում շատ մեծ դժվարությամբ հաղթել:

Վնասվածք ունեի, որն ինձ շատ խանգարեց, բայց այնպես չէ, որ մրցակիցներն էլ թույլ էին: Բոլոր գոտեմարտերն էլ, բացի առաջին երկուսի, պարտվելիս եմ հաղթել, կարողացել եմ հավաքվել ու առավելության հասնել: Հատուկ այդպիսի մարտավարություն չէր մշակվել, պարզապես լավ պատրաստված էի ու այդ վճռական պահերին չհանձնվեցի: Գոտեմարտը մինչեւ մրցավարի սուլիչն է տեւում, պետք է այդ մասին միշտ հիշել:

Հաղթանակից հետո էմոցիաներն ասես պայթեցին մեջս, մտածեցի, որ վերջապես հասա ոսկուն: Այն ինձ համար մեծ հաջողություն էր, սակայն մեծ սպորտի համար՝ շատ փոքր: Սա իմ ճանապարհի սկիզբն եմ համարում ու կարծում եմ, որ հաղթանակներս շարունակվելու են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վնասվածքն ու Օլիմպիական ուղեգիրը. Կոնքոսկրի վնասվածք ստացել եմ Եվրոպայի առաջնության նախապատրաստական հավաքի ժամանակ, առաջնությունից, երեւի, մեկ շաբաթ առաջ էր: Ամբողջ մրցաշարի ընթացքում էլ, եզրափակչում էլ, շատ էր խանգարում, բայց դրա վրա չկենտրոնացա:

Վնասվածքի պատճառով բաց կթողնեմ ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությունը, կփորձեմ ապաքինվել ու ճիշտ մոտենալ Օլիմպիական խաղերին:

Թեեւ, անկեղծորեն, դեռ չեմ զգում, որ հաղթել եմ ԵԱ-ում, ինչ-որ մեծ բան արել ու ուղեգիր նվաճել:  Բայց ամենադժվար փուլն անցել եմ, արդեն ուղեգիր ունեմ, լավ պարապելու շնորհիվ Արգենտինայում էլ կկարողանամ հաղթել:

Ապաքինվելուց հետո թիմի հետ Օլիմպավանում հավաքի կմասնակցեմ ու կփորձեմ լավ մարզավիճակ ձեռք բերել:

Կուռքն ու նրանից սովորած դասերը. Ինձ շատ է ոգեշնչում Ռոման Վլասովը, նա շատ կամային ըմբիշ է,  պատանի տարիքից ուսումնասիրել եմ նրան: Վլասովն էլ շատ անհաջողություններ ու վնասվածքներ է հաղթահարել, բայց կարողացել է դրանք անցյալում թողնել ու Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


2 տարի ինձ մոտ էլ չի ստացվել Հայաստանի առաջնություններում հաջող մասնակցել, նաեւ վնասվածքներ եմ ունեցել, երբ մրցումներին 2 ամիս էր մնացել հավաքի նախավերջին օրը մենիսկս ճաքեց, ծունկս վնասեցի: Ապա 2 տարի Հայաստանի առաջնությունում 3-րդ մրցանակակիր եղա, բայց հետ գնալու տեղ արդեն չկար, ավելի շատ աշխատեցի, ու եղավ այս մեդալը:

Մեր ըմբիշներից շատ եմ հավանում Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին: Մանուկյանի ոճն ինձ դուր է գալիս, դիտելով էլ արդեն նրանից սովորել եմ տեխնիկական որոշ հնարքներ ու պահեր: Իմ սիրած հնարքը փոխադրումն է, որն Արթուրի ու Մաքսիմի մոտ էլ լավ է ստացվում:

Պարտություններն ու ամենամեծ աջակցողը. Մարզիչներից բացի ինձ ամենաշատ ոգեւորողն ու օգնողը հայրս է: Նա միշտ կողքիս է ու բոլոր հարցերում աջակցում է, չի թողնում թուլանալ, հաղթանակի հույս է տալիս: Նաեւ նրա շնորհիվ է, որ ստացվեց ԵԱ-ում հաջող մասնակցել:

Ես էլ ժամանակի ընթացքում շատ եմ փոխվել, դասեր քաղել: Առաջ պարտությունները շատ ծանր էի տանում,  բայց հետո աշխարհայացքս փոխվեց, էլ չեմ ընկճվում, եթե զիջել եմ, ուրեմն մրցակիս ավելի ուժեղ էր ու բացթողումները մարզիչների հետ մինչ հաջորդ մրցումները շտկում ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպեսզի հաջողությունները շարունակական լինեն, պետք է սպորտային կյանքով ապրել: Այնպես չէ, որ հաղթեցիր, վերջ, կարող ես ուզածդ անել, մարզումները, ռեժիմն ու քո առջեւ դրած նպատակդ ամենակարեւորն են:

Օլիմպիական երազանքը. Ուզում եմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ ու ոչ մեկ անգամ: 2020 թվականին Տոկիոյում կայանալիք խաղերում էլ մասնակցությունս տեսնում եմ, թեեւ դրա համար շատ ջանքեր է պետք գործադրել, բայց չեմ կարծում, որ կլինեմ պատվոհարթակին:

Իմ առաջին մրցումից, երբ դեռ 20 կգ էի ու Թալինում առաջին մեդալս նվաճեցի, շատ ճանապարհ եմ անցել, այդ տպավորություններն անմոռանալի էին, ուզում եմ նման պահեր շատ ապրել:

Ըմբշամարտը, կամ սպորտն առհասարակ կյանքում մեծ դաս են տալիս, կոփում ու սովորեցնում են հաղթահարել դժվարությունները:

Ամենակարող մարզիչը. Եվրոպայի առաջնությունում չէի մտածում հաղթելու մասին, նպատակս ուղեգիր նվաճել էր: 8 տարեկանից տեղյակ էի այս խաղերի մասին ու մարզչիս խոստացել էի նրա հետ մեկնել Օլիմպիական խաղեր: Եզրափակչում նույնիսկ մի պահ եղավ, որ թուլացա ու միանգամից մտածեցի ուղեգրի մասին, այն ինձ օգնեց ոտքի կանգնել: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եզրափակչից առաջ մարզչիս հետ մրցակցիս շատ լավ էինք ուսումնասիրել, ճիշտ մարտավարություն կազմել ու այդ ամենի օգնությամբ կարողացա հաղթել: Մարզչիս ձայնն անգամ ամենաաղմկոտ դահլիճում եմ լսում, ինձ համար նա միշտ հասանելի է: Լավ մարզիչը մարզիկի գլուխն է, իրար վստահելը պարտադիր պայման է: Նա պետք է ճիշտ ցուցումներ տա, դու էլ լիովին հավատաս մեջքիդ հետեւում նստած մարդուն: Սպորտում արդյունքները նման ճիշտ համագործակցության արդյունքում են լինում:

Ֆուտբոլի սիրահարը. Ըմբշամարտից հետո ֆուտբոլն եմ շատ սիրում: Ազատ ժամանակս էլ առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում, խաղում եմ հնարավորության դեպքում ու համարյա միշտ հարձակման գծում: Հետեւում եմ Աշխարհի առաջնությանը, էլի Գերմանիայի հավաքականին եմ երկրպագելու, հույս ունեմ կկրկնի հաջողությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սովորելու կարեւորությունը. Մարզիկ լինելը դեռ շատ քիչ է, պետք է կարողանալ տարբեր բնագավառներից գլուխ հանել: Կարիերան երկար չի տեւում, հետագա կյանքի ու զբաղվածության մասին էլ պետք է մտածել ու համապատասխան գիտելիքներ ստանալ:

Ես պլանավորում եմ նաեւ սովորել, դեռ չեմ հասցնի, քանի որ սպորտում շատ անելիքներ ունեմ, բայց մի քանի տարի հետո ուզում եմ պարապել ու ընդունվել Ֆրանսիական համալսարան: Նպատակ ունեմ սովորել ու մասնագիտություն ստանալ:

Սահակ Հովհաննիսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին