Դեկտեմբեր 30, 2024
exclusive
7396 դիտում

Երիտասարդների Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 4 ծանրորդ


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 14-21-ը Բուխարեստում կայանալու է երիտասարդների ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնելու են 4 ծանրորդներ:

Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Mediamax Sport-ին ասել է, որ մինչեւ 81 կգ քաշային կարգում ելույթ են ունենալու այս տարվա Հայաստանի չեմպիոն ու արծաթե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանն ու Կարեն Մարգարյանը, որպես պահեստային էլ լինելու է 3-րդ տեղը գրաված Արմեն Գրիգորյանը:

ԱԱ-ին մասնակցելու են նաեւ Արա Աղանյանն (89 կգ) ու Յաշա Մինասյանը (102 կգ):

2019-ի երիտասարդների ԵԱ-ի ու 2020-ի Հայաստանի չեմպիոն Կարեն Ավագյանն ու 2019-ի ԵԱ-ի ու ԱԱ-ի հաղթող եւ ռեկորդակիր Վարազդատ Լալայանը մարզվելու են արդեն մեծահասակների թիմի հետ, նրանք մասնակցելու են նաեւ մինչեւ 23 տարեկանների մրցումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին