Փետրվար 21, 2026
154 դիտում

Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկի մրցմանը


Լուսանկարը` Stephan Lausitz


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկի ընտրական փուլին։

Ավելի վաղ մարմնամարզիկը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող մրցաշարում 3-րդ տեղով հաղթահարել էր օղակների վարժության որակավորումը: Mediamax Sport-ը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից տեղեկացել է, որ օղակների եզրափակչում Դավթյանը հանդես է գալու:

Առաջին տեղով օղակների եզրափակիչ է անցել Արթուր Ավետիսյանը: Իսկ նժույգթափերում մեդալների համար կպայքարեն Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը:

Մեր ընտրանին