Փետրվար 20, 2026
188 դիտում

Ադելիա Պետրոսյան. Նման ելույթից հետո դժվար կլինի վերադառնալ Ռուսաստան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Ձմեռային Օլիմպիական խաղերում 6-րդ տեղը գրավելուց հետո Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ելույթից հետո բոլոր մտքերը բացասական են:


«Ուզում եմ ինչ-որ կերպ վերադառնալ իրականություն ու չմնալ այս վիճակում, գուցե որոշ դրական բաներ գտնեմ եւ դասեր քաղեմ: Այս ելույթը կդիտարկեմ որպես փորձ իմ հաջորդ մրցումների համար: Հուսով եմ՝ կմասնակցեմ հաջորդ Օլիմպիական խաղերին եւ ոգեւորությունս չի մարի: Չորս տարին երկար ժամանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Պետրոսյանը չի թաքցրել տխրությունը, որ Օլիմպիական խաղերից ձեռնունայն է վերադառնալու տուն. «Մի փոքր ամաչում եմ ինձնից, ֆեդերացիայից ու երկրպագուներից։ Նման ելույթից հետո հոգեբանորեն դժվար կլինի վերադառնալ Ռուսաստան։ Եվ հասկանում եմ, որ ինքս եմ դրանում մեղավոր: Ինձ լավ չեմ զգում, որովհետեւ բաց թողեցի ավելի բարձր տեղ գրավելու հնարավորությունս»:

Մեր ընտրանին