Փետրվար 20, 2026
91 դիտում

Բոլոր 4 հայ մարմնամարզիկներն էլ դուրս են եկել Աշխարհի Գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` European Gymnastics


Գերմանիայի Կոտբուս քաղաքում հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Աշխարհի Գավաթի առաջին փուլում:

Օղակների վարժությունում 1-ին տեղով է որակավորումը հաղթահարել Արթուր Ավետիսյանը, նա վաստակել է 14.300 միավոր: Արթուր Դավթյանը 13.700 միավորով 3-րդն է ու նույնպես դուրս է եկել եզրափակիչ:

Նժույգթափերում էլ 2-րդ ու 3-րդ արդյունքն են ցույց տվել Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը համապատասխանաբար 14.966 եւ 14.866 միավորով:

Մեր ընտրանին