Փետրվար 06, 2026
exclusive
142 դիտում

Կարիան Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը հույս ունեն ՕԽ-ում լինել լավագույն 10-յակում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են լինելու գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը:

Նրանք սպորտային զույգերի պայքարում խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայ գեղասահորդներն են: Ակոպովան ու Ռախմանինն Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում նորամուտը նշելու են փետրվարի 15-ին:

Mediamax Sport-ը ներկա է եղել նրանց երեւանյան մարզումներից մեկին ու խոսել Օլիմպիական խաղերից:


-Ուրախ ենք, որ Ձեզ հետ Երեւանում հանդիպելու հնարավորություն ենք ստացել: 

Կարինա. Կուզեինք Հայաստանում ավելի երկար մնալ ու մարզվել, բայց մեր հիմնական նախապատրաստական փուլն անցկացրել ենք Սոչիում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռախմանին. Կարիայի հետ երեւի արդեն 7 անգամ եղել ենք Հայաստանում ու այստեղ ամեն ինչ շատ հավանել ենք: 

Կարինա. Վերջին անգամ Հայաստանի առաջնությանն էինք եկել մեր մարզչի հետ ու նրա համար Երեւանի բոլոր կարեւոր տեսարժան վայրերով էքսկուրսիա կազմակերպեցինք: Նա մեզ ստիպեց բարձրանալ Կասկադի ամենաբարձր կետը: Խնդրեցի. «Այնքան շատ եմ եղել այնտեղ, եկեք գոնե այս անգամ շարժասանդուղքով բարձրանանք»: Չհամաձայնեց. «Ոչ, չի կարելի»: Օրվա վերջում այնքան էինք քայլել, որ սարսափելի հոգնել էինք, իսկ նա ոչ մի կերպ չէր հանգստանում ու ցանկանում էր նորանոր վայրեր բացահայտել: 


-Այս պահի դրությամբ Օլիմպիական խաղերը Ձեր կարիերայի ամենակարեւոր մրցաշարն ենք, ինչպե՞ս եք դրանց պատրաստվել: 

Կարինա. Պլանավորում էինք մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու այնտեղ կարեւոր մրցումային փորձ ստանալ, բայց արդեն բոլորդ էլ գիտեք, որ վիզաների հետ կապված խնդիրներ առաջացան ու այն բաց թողեցինք: Աշխատեցինք դրա վրա չկենտրոնանալ ու լավատեսորեն մոտենալ խաղերին: Իհարկե, միշտ չենք կարող կատարյալ մարզավիճակում գտնվել, մենք էլ մարդ ենք ու երբեմն անկումներ ենք ունենում: Այնպես կանենք, որ լավագույնս պատրաստված լինենք հենց Միլանում: Այնպես ենք կազմակերպել մեր նախապատրաստական վերջին փուլը, որ հանգստանալու, մարզվելու եւ վերականգնվելու ժամանակ ունենանք:  


-Ի՞նչ ակնկալիքներ ունեք խաղերից ու ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:

Կարինա. Հույս ունենք Օլիմպիական խաղերում լավագույն տասնյակում ընդգրկվել: Հայաստանի դրոշի տակ առաջին խոշոր մրցաշրջանն ենք անցկացնում ու ցավոք վարկանիշ չունենք։ Մյուս զույգերն իրար հետ վաղուց են ելույթ ունենում, նրանց համար ավելի հեշտ կլինի, նրանց նաեւ փորձով ենք զիջում: Բայց միեւնույն է Միլանում մեր առավելագույնը կանենք, որ հաստատ լավագույն 10 զույգերից մեկը լինենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նիկիտա, մի՞շտ եք այսպես կիսում Կարիանայի կարծիքն ու միայն գլխով համաձայնության նշան ցույց տալիս (ծիծաղում ենք, խմբ.):

Կարինա. Իսկ հետո ասում է. «Ամեն ինչ նա արեց»:

-Նիկիտա, ինչպե՞ս եք հոգեբանորեն տրամադրվում կարեւոր ստուգատեսից առաջ ու միմյանց ինչպե՞ս եք օգնում: 

Նիկիտա. Աշխատում եմ ավելորդ ոչինչ չասել (ծիծաղում ենք, խմբ.): Կարինան շատ էմոցիոնալ մարդ է, իսկ ես հակառակը՝ ավելի զուսպ ու հանգիստ, մենք Ինի ու Յանի հավասարակշռությունը պահում ենք: 

Կարինա. Ես կրակ եմ, իսկ Նիկիտան՝ ջուր:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մի քիչ պատմեք Պեկինի մրցաշարի մասին, երբ ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը ձեռքներիցդ բաց չթողեցիք: 

Նիկիտա. Երբ դեռ նոր էինք գնում ազատ ծրագիրը կատարելու, հասկացա, որ ուղեգիրը նվաճելու ենք: 

Կարինա. Իրականում մեր մասնակցությունն առանց խոչընդոտների չստացվեց: Մենք ժամանեցինք Պեկին, իսկ մեր ուղեբեռը՝ ոչ: Մեր ծնողներն ամեն ինչ արեցին, որ ուղեբեռը գտնեն ու ժամանակին մեզ հասցնեն: Նրանք կապվեցին բոլոր օդանավակայնների հետ, որոնցում եղել էինք ու մեր զգեստները ստացանք ճիշտ ժամանակին՝ հենց մարզումից առաջ, այլապես չէինք կարողանա հանդես գալ: Ամենամեծ լարվածությունը հաղթահարելուց հետո կենտրոնացանք միայն ելույթի վրա: Մեկնել էինք հաղթելու եւ ուղեգիր նվաճելու նպատակով: Իսկապես մեր առավելագույնն արեցինք ու առաջին տեղը գրավեցինք: Իսկ ես վարժության 2-րդ տարրից սկսած էի արդեն հավատում, որ ուղեգիրը մերն է:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նման վստահությունն արդյոք չի՞ խանգարում մարզիկներին։ Շատերին գիտեմ, որ չեն դիմացել այդ ճնշմանն ու ինչպես սպորտում են ասում «վառվել» են:

Նիկիտա. Երբ ողջ վարժության ընթացքում քայլ առ քայլ զգում ես, որ ամեն ինչ ստացվում է ու ամեն տարր մաքուր ես կատարում, հանգստ շունչ ես քաշում: Այդ ժամանակ էլ լարվածություն կամ ավելորդ մտքեր չես ունենում, պարզապես թուլանում ես ու վայելում ընթացքը: 

-Շատ մարզիկներ խոստովանում են, որ Օլիմպիական խաղերը բարդ չեն հենց մրցակցության առումով, բայց լրացուցիչ հոգեբանական պատրաստվածություն են պահանջում: Դուք ինչպե՞ս եք տրամադրվում:  

Նիկիտա. Աշխատում եմ մինչ խաղերի մեկնարկը դրանց մասին ընդհանրապես չմտածել: Իսկ ելույթի ժամանակ սառույցին այնպես ենք աշխատելու, ինչպես մեր ցանկացած մարզմանը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարինա. Եթե սկսենք անհանգստանալ եւ հուզվել, դա մեզ կխանգարի:

-Արդյոք Օլիմպիական խաղերում ձեր ծրագրում փոփոխություններ կլինեն, թե՞ կներկայացնեք արդեն Պեկինից հայտնի ու սիրված վարժությունները: 

Նիկիտա. Հանդես ենք գալու նույն ծրագրով:

Կարիա. Փոփոխություններ չենք արել, քանի որ բավականաչափ ժամանակ չենք ունեցել: Այս վարժությունները կատարելիս մեզ ավելի վստահ ու հանգիստ ենք զգում:



-Ձեր կարճ ծրագրի ժամանակ հնչում է Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այն ընտրեցիք: 

Կարինա. Այն ինձ, ինչպես նաեւ համոզված եմ բոլոր հայերի համար, շատ կարեւոր ստեղծագործություն է: Երբ առաջարկեցի կարճ ծրագրի համար «Արցախ»-ն ընտրել, Նիկիտան ու մարզիչներն միանգամից չէ, որ համաձայնվեցին: Բայց հետո հասկացան, որ ինձ աջակցելուց բացի այլ տարբերակ չունեն (ծիծաղում ենք, խմբ.): 

Նիկիտա. Ասում էի չէ՞, որ Կարինան էմոցիոնալ է ու հասնում է իր նպատակին:



Կարինա. Նրանք ինձ հակառակում համոզելու որեւէ հնարավորություն չունեին: Ազատ ծրագիրը նույնպես նույնն է՝ այն «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի հայտնի «Jai Ho Slumdog» երաժշտության տակ ենք կատարում: Արդեն 3 մրցաշրջան դրանով ենք ներկայանում: Ռուսաստանի դրոշի տակ այդ համարով հանդես գալ չկարողացանք, փոխարենը Հայաստանին այն հաջողություն բերեց ու կմեկնենք Օլիմպիական խաղեր: Շատ ուրախ ենք, որ Հայաստանն ենք ներկայացնելու ու մեր նորամուտն ենք նշելու խաղերում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին