Փետրվար 03, 2026
exclusive
223 դիտում

Կատյա Գալստյան․ Բախտավոր եմ, որ մասնակցելու եմ իմ 4-րդ ՕԽ-ին


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Դահուկորդ Կատյա Գալստյանն առաջին հայ կին մարզիկն է, որ 4-րդ անգամ մասնակցելու է Օլիմպիական խաղերին։

Առաջին անգամ Օլիմպիական մեկնարկ մարզուհին ունեցել է 12 տարի առաջ՝ 2014-ի Սոչիի խաղերում։ Դրանից հետո մասնակցել է Փհենչհան-2018 եւ Պեկին-2022 խաղերին։


Mediamax Sport-ի հետ զրույցում Գալստյանն ասել է, որ բախտավոր է լինել այն մարզիկների թվում, ովքեր մեկի փոխարեն մասնակցում է մի քանի ՕԽ-ի։

«Ձգտում եմ միշտ պատրաստ լինել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես՝ օգտագործելով իմ ուժը եւ ճշգրիտ տեխնիկան։ Ամեն անգամ փորձում եմ բարելավել արդյունքներս։ Իհարկե, դժվարությունները մեր մարզաձեւում շատ են, բայց վաղուց հաղթահարել եմ դրանք։ 

Լուսանկարը` Getty Images


Անցած տարի արդեն գիտեի, որ կարողանալու եմ մասնակցել Միլանի Օլիմպիական խաղերին։ Ցավոք, մեր ֆեդերացիայի առջեւ վաղուց ծառացած ֆինանսական խնդիրների պատճառով ես մի շարք մրցաշարեր բաց թողեցի։ Հակառակ դեպքում կբարելավեի վարկանիշս։

Ցանկացած մարզիկի համար, մեծ ուրախություն է մասնակցել Օլիմպիական խաղերին, ես էլ բացառություն չեմ։ Շարժվում եմ Օլիմպիական կարգախոսով՝ արագ, ուժեղ ու բարձր»,- ասել է մարզուհին։

Լուսանկարը` Getty Images


Կատյա Գալստյանն օրեր անց մեկնարկող Օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում հանդես է գալու երկու մրցաձեւում։ Փետրվարի 7-ին ելույթ է ունենալու 20 կմ սքիաթլոնում, 13-ին՝ 10 կմ ազատ ոճում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին