Փետրվար 03, 2026
95 դիտում

Հայաստանի մասնակիցներն ՕԽ-ում մեկնարկում են փետրվարի 7-ից


Լուսանկարը` Getty Images


Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալու է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։


Մինչեւ փետրվարի 22-ն Իտալիայում 16 մարզաձեւում խաղարկվելու է մեդալների 116 հավաքածու։ 

Ներկայացնենք Հայաստանի ներկայացուցիչների ելույթներիժամանակացույցը։ Դահուկավազքի պայքարը ծավալվելու է Պրեդացոյում։ Կատյա Գալստյանը փետրվարի 7-ին հանդես կգա 20 կմ սքիաթլոնում, 13-ին՝ 10 կմ ազատ ոճում։ Միքայել Միքայելյանը փետրվարի 8-ին ելույթ կունենա 20 կմ սքիաթլոնում, իսկ 13-ին՝ 10 կմ ազատ ոճում։  


Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը Բորմիոյում մեկնարկի դուրս կգա փետրվարի 14-ին հատուկ ոլորավայրէջքում, իսկ 16-ին՝ հսկա ոլորավայրէջքում։

Գեղասահքի պարային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրում հանդես կգան փետրվարի 15-ին։ Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին։ Գեղասահքի մրցումները լինելու են Միլանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին