Փետրվար 03, 2026
122 դիտում

Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմերով կմասնակցեն Տալլինի մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 6-9-ը Տալլինում կայանալու է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի հավաքականները։

Հունահռոմեական ոճի հավաքականը հանդես է գալու այսպիսի կազմով՝ Սուրեն Աղաջանյան (60 կգ), Արմեն Սուքիասյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Յուրիկ Հովեյան (67 կգ), Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան (երեքն էլ 72 կգ), Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան (երկուսն էլ 77 կգ), Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան (երկուսն էլ 82 կգ), Գեւորգ Թադեւոսյան (87 կգ), Հայկ Խլոյան, Ռուբեն Գեւորգյան (երկուսն էլ 97 կգ) եւ Արամայիս Հարությունյան (130 կգ): 

Ազատ ոճի հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը, Արման Մուսիկյանը (երկուսն էլ 65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը, Հայկ Պապիկյան (երկուսն էլ 79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը, Մուշեղ Մկրտչյանը (երկուսն էլ 92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին