Փետրվար 03, 2026
191 դիտում

Ծանրամարտի Օլիմպիական վարկանշային մրցաշարերը կմեկնարկեն 2026-ի հուլիսից


Լուսանկարը` Getty Images


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերի ընթացակարգը:

Ծանրորդներն ուղեգրերի համար պայքարը կսկսեն 2026 թվականի հուլիսի 27-ից ու կշարունակեն մինչեւ 2028-ի մայիսի 7-ը: 

Ապրիլի 19-26-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությունը դեռ վարկանշային չի համարվելու:

Նախորդ տարի IWF-ն հաստատվել է նոր քաշային կարգեր․ տղամարդկանց համար 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 94 կգ, 110 կգ եւ +110 կգ են, կանանց՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ եւ +86 կգ։

Սակայն Օլիմպիական խաղերում նրանք հանդես կգան այլ քաշային կարգերում: Տղամարդիկ կպայքարեն 65 կգ, 75 կգ, 85 կգ, 95 կգ, 110 կգ եւ +110 կգ-ում, իսկ կանայք՝ 53 կգ, 61 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ եւ +86 կգ-ում։ 

Լոս Անջելեսում ծանրամարտի մրցումներին կմասնակցի 120 մարզիկ՝ 60-ական կին ու տղամարդ: 

Խաղերին որակավորվելու համար ծանրորդները պետք է մասնակցեն նվազագույնը 5 որակավորման մրցաշարի, երկամարտում կայուն արդյունքներ գրանցեն, համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջատարների թվում լինեն ու պահպանեն հակադոպինգային կանոնները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին