Ըմբշամարտի միջազգային կառույցը հայտնել է, թե ինչպես են մարզիկները որակավորվելու Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղերին մասնակցելու իրավունք կունենա 16 ըմբիշ, ովքեր ուղեգրեր կկարողանան ապահովել Աշխարհի առաջնություններում, մայրցամաքային առաջնություններում, Աշխարհի որակավորման մրցաշարերում եւ UWW-ում ունեցած վարկանիշով։
ՕԽ-ի համար որակավորման մրցաշարերի սկիզբը 2027 թվականին է։ Ըմբիշները յուրաքանչյուր քաշային կարգում կստանան 4 ուղեգիր 2027-ի Աշխարհի առաջնությունում (ԱԱ-ի մրցանակակիրները), UWW վարկանշային շարքի մրցումներում (կկազմակերպվի 3 մրցաշար), 2 հոգի վարկանիշ կապահովի Եվրոպայի առաջնությունում (միջմայրցամաքային առաջնություններում ընդհանուր կլինի 8 ուղեգիր), 1-ը՝ Օլիմպիական խաղերի Աշխարհի որակավորման մրցաշարում։ 2028-ին վարկանիշներ կխաղարկվեն UWW-ի վարկանշային շարքի մրցաշարում (կլինի 1 մրցում) եւ մայրցամաքային առաջնություններում։


















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: