Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից վարձավճարով տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»:
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտն ու նրանում ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերում նախատեսված չէ։ Ռանոսն իր նոր թիմում խաղալու է 25 համարի մարզաշապիկով: «Այնտրախտ»-ը հանդես է գալիս գերմանական 2-րդ Բունդեսլիգայում:
«Այնտրախտ»-ի սպորտային տնօրեն Բենջամին Կեսելը նշել է, որ Ռանոսը շատ տաղանդավոր հարձակվող է, որն այդ մրցաշրջանում Բունդեսլիգայում խաղալու փորձ է ձեռք բերել. «Նա խելացի է, տեխնիկապես ու տակտիկապես գրագետ, կարող է մեծացնել մեր տակտիկական ճկունությունն ու հարձակվելու հնարավորությունները»:
Հրանտ-Լեոն Ռանոսն ուրախ է նոր մարտահրավերի համար ու ցանկանում է օգնել ակումբին հասնել նպատակներին:
«Ուզում եմ օգտագործել ուժեղ կողմերս եւ շարունակել զարգանալ: Ակումբի ղեկավարությունն ու մարզիչը կարողացան շատ արագ ինձ համոզել, որ տեղափոխությունը ճիշտ է: Անհամբեր եմ, թե երբ եմ սկսելու աշխատանքս»,- ասել է Ռանոսը:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: