Փետրվար 02, 2026
118 դիտում

Հայտնի են Հայաստանի դրոշակակիրներն Օլիմպիական խաղերում


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալու է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Հայտնի է, թե ովքեր են լինելու Հայաստանի դրոշակակիրները։ Mediamax Sport-ն ազգային Օլիմպիական կոմիտեից տեղեկացել է, որ այդ պատիվը տրվել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային ու Նիկիտա Ռախմանինին։

Հայաստանի պատվիրակության մի մասն արդեն մրցավայրում է, մյուս մասն Իտալիա կմեկնի մոտ օրերս։

Բացի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգից, ՕԽ-ում հանդես կգան դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ՝ Հարություն Հարությունյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին