ՖԻԴԵ-ն ներկայացրել է 2026 թվականի լավագույն շախմատիստների առաջին դասակարգման աղյուսակը։
Տղամարդկանց ցանկում շարունակում է լինել միայն մեկ գրոսմայստեր: Շանթ Սարգսյանը 2659 միավորով զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։
Կանանց աղյուսակում Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի: Էլինա Դանիելյանը 42-րդն է (2402 միավոր), Մարիամ Մկրտչյանը 90-րդ հորիզոնականից բարձրացել է 72-րդը, նա իր ակտիվում 2368 միավոր ունի, իսկ Լիլիթ Մկրտչյանը 77-րդն (2368) է:
Վարկանշային աղյուսակների առաջատարները Մագնուս Կարլսենն (2840) ու Հո Յիֆանն (2596) են։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: