Փետրվար 02, 2026
82 դիտում

«Ինտեր»-ը հերթական հաղթանակն է տարել եւ Ա Սերիայի վստահ առաջատարն է


Լուսանկարը` Getty Images


Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ինտեր»-ը հերթական 3 միավորն է վաստակել, այս անգամ «Կրեմոնեզե»-ի հետ խաղում:

Միլանյան ակումբը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսը եւ Պյոտր Զելինսկին:

Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է սկսել հանդիպումն ու խաղադաշտ մտել 60-րդ րոպեին։

«Ինտեր»-ը վաստակել է 55 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: 

Փետրվարի 5-ին այն Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչում մրցելու է «Տորինո»-ի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին