Փետրվար 02, 2026
72 դիտում

Երեւանյան ԵԱ-ին կմասնակցեն 40 երկրների հրաձիգներ


Լուսանկարը` Հայաստանի hրաձգության ֆեդերացիա


Հայաստանը փետրվարի 27-ից մարտի 5-ն առաջին անգամ ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։
 
Մրցաշարը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 40 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Մրցումային ծրագրում ընդգրկված են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան ու շարժվող թիրախ մրցաձեւերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին