Փետրվար 02, 2026
168 դիտում

Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ»-ում:

Ինչպես գրում է index.hr-ը, «Օսիեկ»-ը հաջողությամբ է ավարտել եւս մեկ տեղափոխություն, եւ Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում: Այդ գործարքը խորվաթական ակումբին 800 հազ. եվրո կբերի: 

Ստյոպա Մկրտչյանն «Արարատ-ից վարձավճարով «Օսիեկ» է տեղափոխվել 2023 թվականին: Հետագայում խորվաթական ակումբը 300 հազ. եվրոյով գնել է նրան:  Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված էր միչեւ 2027 թվականը: 

Այս մրցաշրջանում նա թիմի կազմում 19 խաղի է մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ «Օսիեկ»-ի մարզաշապիկով 59 խաղի մասնակցել ու 1 գոլ խփել: 

Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազ. եվրո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին