Հայաստանի Օլիմպիական հավաքականից լեռնադահուկայինների պայքարում հանդես է գալու Հարություն Հարությունյանը։
Նա առաջին անգամն է ելույթ ունենալու Օլիմպիական խաղերում։ Չորս տարի առաջ Հարությունյանն իրավունք էր ստացել մասնակցել Պեկինի խաղերին, սակայն կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով պայմանավորված նա մեկնարկ այդպես էլ չէր ունեցել։
Լուսանկարը` Getty Images
«Ցավոք, նախորդ անգամ չկարողացա դրսեւորել ինձ եւ հիմա առաջին փորձս եմ ունենալու Օլիմպիական խաղերում։ Իրականում շատ դժվար էր, որովհետեւ միայն վերջին շաբաթներին հավաքեցի անհրաժեշտ միավորներն ու ապահովեցի մասնակցությունս։ Բայց ի սկզբանե դա իմ նպատակն էր ու վստահ էի, որ կարողանալու եմ ներկայացնել Հայաստանը։ Կարծում եմ, որ հենց հավատն ինձ ուժ տվեց ու կարողացա պայքարել մինչեւ վերջ։ Ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ եմ, հույս ունեմ, որ արժանապատիվ կներկայացնեմ մեր երկիրը։ Փորձելու եմ լավ ելույթ ունենալ ու գրանցել որքան հնարավոր է բարձր արդյունք»,- Mediamax Sport-ին ասել է Հարությունյանը։
Լեռնադահուկայինները պայքարելու են Բորմիոյում։ Հայ մարզիկը փետրվարի 14-ին կմասնակցի հատուկ ոլորավայրէջքում, իսկ 16-ին՝ հսկա ոլորավայրէջքում։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: