Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ ցանկանում դիտել «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին պատվող «Ոսկե դուբլ» ֆիլմը:
«Օրերս տեղի է ունեցել Նիկիտա Պավլովիչին նվիրված ֆիլմի պրեմիերան: Որոշ դրվագներ տեսնել եմ, բայց ուզում եմ ֆիլմն ամբողջությամբ դիտել: Այն մեր ժողովուրդների միասնության խորհրդանիշն է, այդ թվում՝ սպորտի միջոցով»,- ասել է Լավրովը:
Նա Սիմոնյանին «մեծ ֆուտբոլիստ» ու «մեծ մարզիչ է անվանել», որն ինչպես Մոսկվայի «Սպարտակ»-ին, այնպես էլ Երեւանի «Արարատ»-ին բարձունքների է հասցրել:
«Մենք սրբորեն հարգում ենք այդ անվանի մարդու հիշատակը: Նա ինձ մտերիմ էր նաեւ այն առումով, որ «Սպարտակ»-ն ինձ համար օտար թիմ չէ», - ընդգծել է նախարարը:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում տեղի է ունեցել հունվարի 29-ին, իսկ Երեւանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվելու է փետրվարի 5-ին:
«Ոսկե դուբլ»-ը պատմում է «Արարատ-73»-ի ղեկին Նիկիտա Սիմոնյանի մարզչական նվաճումների մասին: Պատմության մեջ առաջին անգամ թիմը ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր է դարձել: 99-ամյա Սիմոնյանը մահացել է ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս առաջ՝ 2025 թվականի նոյեմբերի 23-ին։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: