WBC-ն Մեխիկոյում կայացած արարողության ժամանակ Նոել Միքայելյանին պաշտոնապես հանձնել է ծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոնական գոտին ու մատանին:
Այդ տիտղոսը Միքայելյանը նվաճել է դեկտեմբերի 13-ին Բադու Ջեքի հետ մենամարտում:
«Միշտ հաճելի է լինել Մեքսիկայում։ Անհավանական է շրջապատված լինել այսքան երկրպագուներով: Այստեղ բռնցքամարտի լավագույն երկրպագուներն են: Ամենակարեւոր ու հեղինակավոր գոտին արդեն մոտս է»,- խոստովանել է նա:
Բռնցքամարտիկի մենեջեր Էնթոնի Գիրգեսն էլ ավելացրել է, որ Միքայելյանը փորձելու է որքան հնարավոր է երկար պահել այդ գոտին: Մարզիկը 2026-ի հետ կապված մեծ պլաններ ունի:






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: