Փետրվար 05, 2026
182 դիտում

«Ինտեր»-ը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը մրցաշրջանի ավարտին կարող է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, սա կարող է ակումբում հայ կիսապաշտպանի վերջին մրցաշրջանը չլինել: 

Մխիթարյանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին, բայց «Ինտեր»-ը դեռ կապ չի հաստատել նրա գործակալի հետ: Նշվում է, որ չնայած Մխիթարյանն արդեն բավական մեծ է՝ հունվարին նա նշել է 37-ամյակը, շարունակում է ակումբի համար կարեւոր խաղացող մնալ: 

Ամենայն հավանականությամբ, թիմը կլքեն Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը, Յան Զոմերն ու Ստեֆան դե Վրեյը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին