Փետրվար 06, 2026
79 դիտում

Նազարեթյան. Ինձ համար ԵԱ-ի ամենամեծ հաղթանակը կլինի նոր մարզադպրոցի կառուցումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուտով Երեւանի Դավթաշեն համայնքում կկառուցվի ֆուտզալի համար նախատեսված մարզադպրոց:


Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն ու հույս հայտնել, որ շինարարական աշխատաքները կտեւեն մոտ 1 տարի: Մարզադպրոցի դահլիճը նապատեսված կլինի մոտ 2500 հանդիսականի համար եւ հավաքականն այնտեղ կկարողա անցկացնել իր հանդիպումները:

«Ինձ համար Եվրոպայի առաջնության ամենամեծ հաղթանակը կլինի մարզադպրոցի կառուցումը: Մյուս կարեւոր քայլն այն է, որ ասյուհետ Հայաստանում կառուցվող մարզադպրոցներում ֆուտզալի համար նախատեսված դահլիճներ կլինեն: Եթե ուզում ենք մարզաձեւում մեր հաջողությունները շարունակական լինեն, պետք է նոր դպրոցներ կառուցենք, այդ թվում՝ մարզերում»,- նշել է մարզիչը:

Նազարեթյանն ընդգծել է, որ ֆուտզալը հատկապես զարգացած է Լոռիում ու Գեղարքունիքում եւ ամեն ինչ պետք է անել երկրի ողջ տարածքում մարզաձեւը մասսայականացնելու համար: Նրա խոսքով՝ գարնանը դպրոցականների շրջանում սպասվող մրցաշարը դրան մեծապես կնպաստի: 

«Կարող ենք այնպես անել, որ ֆուտզալը Հայաստանում թիմ մեկ թիմային մարզաձեւը դառնա: Մեր նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում նույնիսկ ավելի մեծ է, քան շատ անհատական մարզաձեւերի: Առաջիկայում քննարկվում է այն նաեւ Օլիմպիական դարձնել, չի բացառվում, որ 2028-Լ Անջելեսի խաղերում փորձնականորեն ներառվի ծրագրում»,- ավելացրել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին