«Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին խաղում հյուրընկալվել է ֆրանսիական «Լիլի»-ն ու հաղթել նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դարձել է Ֆրանկլին Տեբոն:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական թիմի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել 77-րդ րոպեին։ Նա բավական լավ հանդիպում է անցկացրել եւ օգնել է իր թիմին:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից Բելգրադում:




















