Փետրվար 20, 2026
122 դիտում

Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերում 6-րդն է


Լուսանկարը` Getty Images


18-ամյա Ադելիա Պետրոսյանն իր առաջին ձմեռային Օլիմպիական խաղերում գրավել է 6-րդ տեղը:

Կարճ ծրագրում նա վաստակել էր 72.89 միավոր ու որակավորումը հաղթահարել 5-րդ տեղով: Ազատ ծրագրում գեղասահորդուհին ելույթ է ունեցել Աստոր Պիացոլայի «Yo Soy Maria» տանգոյի տակ ու հենց մեկնարկում քառակի տուլուպի ժամանակ վայր ընկել: Նա փորձել է շտկել իրավիճակն ու մաքուր է կատարել եռակի լուցն ու կրկնակի տուլուպը, ինչպես նաեւ եւս մի քանի կարեւոր տարրեր: Սակայն դա բավական չի եռել լավագույն եռյակում տեղ գտնելու համար: Մրցավարները նրան 141,64 միավոր են տվել: 

Երկու ծրագրերի արդյունքում Պետրոսյանը վաստակել է 214,53 միավոր ու ելույթն ավարտել 6-րդ տեղում:

Միլանում կրկնակի Օլիմպիական չեմպիոն է դարձել ամերիկուհի Ալիսա Լյուն, որն ավելի վաղ ոսկի էր նվաճել նաեւ թիմային պայքարում: Լյուն մաքուր է կատարել ազատ ծրագիրն ու հաղթել 226.79 միավորով: Մյուս 2 տեղերը զբաղեցրել են ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն (224.90) եւ Ամի Նակային (219.16):

Մեր ընտրանին