Փետրվար 22, 2026
89 դիտում

Արթուր Ավետիսյանը հաղթել է Աշխարհի Գավաթի առաջին փուլում


Լուսանկարը` FIG


Արթուր Ավետիսյանը հաղթել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի Գավաթի առաջին փուլում։

Նա 14.366 միավորով լավագույնն է եղել օղակների վարժությունում։ Իսկ Աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 2-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափերի վրա։ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը 6-րդն է։

Օղակների եզրափակիչ էր դուրս եկել նաեւ Արթուր Դավսյանը, որը եւս 6-րդ տեղն է գրավել։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիրը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի ընտրական փուլին։

Մեր ընտրանին