Դեկտեմբեր 26, 2024
exclusive
66556 դիտում

Մեդիամաքսի «Սպորտը բոլորի համար» շարքի հերոսները պարգեւատրվել են


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրու համայնքապետարանում երեկ պարգեւատրել են քաղաքի լավագույն մարզիկները:

Դրանց թվում են եղել նաեւ փաուերլիֆթինգի Եվրասիայի չեմպիոնի կոչումը նվաճած Արա Մարտիրոսյանն ու նրա մարզիչ Գրետա Վարդանյանը:

Mediamax Sport-ն ամիսներ առաջ «Սպորտը բոլորի համար» շարքում անդրադարձել էր նրանց ու պատմել, թե ինչպիսի դժվարություններով են մարզումներ անցկացնում ու աստիճանաբար հաջողություններ գրանցում:


Մեզ հետ զրույցում Վարդանյանն ասել է, թե որքան ոգեւորիչ է ուշադրության արժանանալը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արա Մարտիրոսյանն առաջին անգամն էր նման պարգեւատրման արժանանում: Շատ մեծ անակնկալ էր նրա համար, միեւնույն ժամանակ նաեւ հետաքրքիր էր մյուս ուժեղ մարզիկների հետ մասնակցել միջոցառմանը: Արան ուրախ է, որ այսպիսի ուշադրության ու գնահատականի է արժանացել: 1 տարի առաջ ես որպես մարզիկ էի պարգեւատրվել, այս անգամ արդեն մարզչի կարգավիճակում էի: Անկեղծ կլինեմ, հիմա զգացողություններս ավելի տպավորիչ են, որ դահլիճում կատարած մեր հսկայական աշխատանքն ու չարչարանքներն իզուր չեն եղել: Շնորհակալ ենք Գյումրու քաղաքապետարանին, որ մեզ չեն անտեսել»,-նշել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին