Դեկտեմբեր 11, 2024
exclusive
10779 դիտում

Լողորդ Նարեկ Հակոբյան. Հաշմանդամությունը դատավճիռ չէ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարեկ Հակոբյանը 16 տարեկան է, սովորում է Երեւանի թիվ 94 ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Նա, ինչպես եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ, լողի սկսել է հաճախել առողջության բարելավման համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն քիչ ժամանակ անց Նարեկի համար լողը դարձել է սիրած մարզաձեւ ու նաեւ ապրելակերպ:

Mediamax Sport«Սպորտը բոլորի համար» շարքում այս անգամ պատմում ենք լողի, ֆուտբոլի ու ջրացատկի սիրահար Նարեկ Հակոբյանի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ Պետրոսյանն արդեն յոթ տարի է, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, կրտսեր որդուն՝ Նարեկին, տանում է լողավազան: Մայրը նշում է, որ տղայի մոտ արթոգրիպոզ բնածին բնորոշմամբ արատ է:

Նարեկ. Յոթ տարի առաջ մայրիկս տարավ «Սպիտակ» լողավազան: Ես լողորդ դառնալու նպատակ չունեի, բայց աստիճանաբար սիրեցի մարզաձեւը: Հիշում եմ առաջին օրը, մարզիչս ընդհանրապես դուրս չեկավ, մտա ջուրն ու խեղդվում էի: Շատ հիասթափվեցի: Հետո մտածեցի, որ պետք է ուժ գտնեմ մեջս ու կրկին փորձեմ: Ինձ ասացի, որ եթե այսպես ամեն ինչից հետ կանգնեմ, ոչ մի բանի էլ չեմ հասնի: Կրկին գնացի լողավազան ու փոխեցի մարզչիս: Պավել Անդրեասյանն իմ մեջ ամեն ինչ փոխեց, սովորեցրեց ջրում ճիշտ շնչել: 2-3 օր հետո մեջքիս վրա արդեն կարողանում էի լողալ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. «Սպիտակ» լողավազանը փակվեց, ասացին՝ վերանորոգման պատճառով: Մի անգամ լրագրողներ ցանկացան նյութ պատրաստել Նարեկի մասին ու նկարահանման համար ընտրեցին Օլիմպավանի լողավազանը: Եկանք այստեղ ու մարզիչ Կարենը Սարգսյանը ցանկություն հայտնեց աշխատել տղայիս հետ: Շատ հոյակապ ու բարի անձնավորություն է, մեկ տարի հենց իր ֆինանսավորմամբ տղաս մարզվեց այստեղ: Ցավոք, կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ փակվեց, ու երկար ժամանակ Նարեկը թողեց լողը: Հիմա բարերար մարդկանց շնորհիվ լողավազանի վճարը հոգալու խնդիր չունենք ու երկու ամիս է վերսկսել ենք մարզումները: Շատ շնորհակալ ենք մեզ օգնողներին, ովքեր ցանկանում են անանուն մնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարեկ. Ընկեր Կարենը շատ լավ մարզիչ է, բացատրում է անելիքներս, աշխատում ինձ հետ, ինչի շնորհիվ ես հանգիստ կարողանում եմ լողալ: Ջրում շատ ազատ եմ զգում, չեմ լարվում, լսում եմ մարզչիս ու փորձում եմ ինքնագլուխ բաներ չանել: Նաեւ ջրացատկն եմ սիրում, հույս ունեմ, որ երկրորդ հարթակից մի օր կկարողանամ ցատկել:

Անահիտ. Առանձին կարիք ունեցող մարդկանց համար խնդիրները Հայաստանում շատ-շատ են՝ սկսած տեղաշարժման խնդիրներից, սոցիալական ադապտացումից ու ֆինանսից մինչեւ շրջապատի վերաբերմունքը: Օրինակ բերեմ թեկուզ լողավազանները, որոնք հարմարեցված չեն: Ես չեմ կարող մտնել տղամարդկանց հանդերձարան եւ օգնել տղայիս, սա ընդամենը մեկ օրինակ է: Ամեն օր մենք բախվում ենք այդպես էլ լուծում չստացող խնդիրների:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարեկ. Ցանկանում եմ ինքս լինել իմ սիրած լողորդը, այ էդքան բարձր մակարդակի եմ ուզում հասնել: Օլիմպիական խաղերի ժամանակ Ծաղկաձորում էի, որտեղ մրցումների էի մասնակցում: Ազատ ժամանակ անընդհատ ջրացատկի մրցումներին էի հետերում: Շատ գեղեցիկ էին ելույթները, մտածում էի, միգուցե ես էլ մի օր կկարողանամ նման ցատկեր կատարել:

Մրցումների երկու անգամ եմ մասնակցել: Պարալիմպիկ կոմիտեն Ծաղկաձորում կազմակերպում է հավաք, որի ընթացքում նաեւ մրցումներ են լինում: 1-ին անգամ շատ վատ հանդես եկա ու վերջին տեղը գրավեցի: Երկրորդն ավելի լավ էր՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցրի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նման մրցումները փորձ են տալիս, ավելի տքնաջան եմ սկսում աշխատել, նոր ընկերներ եմ ձեռք բերում: Մեկնարկից առաջ աշխատում եմ չլարվել, բայց չի ստացվում: Արդեն լողալիս, ինչքան էլ հոգնած լինեմ, դրական եմ մտածում ու պայքարում: Եթե չեմ էլ հաղթում, ուրախ եմ լինում, որ մասնակցում եմ նման միջոցառման ու պայքարում ավելի փորձառուների հետ:

Լողից բացի նաեւ ֆուտբոլ եմ խաղում, ճիշտ է միայն բակում: Հաշմանդամային ֆուտբոլ Հայաստանում ընդհանրապես չկա: Ինձ ոչ մի թիմում չընդունեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. Կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետք է ֆուտբոլային խմբակ լինի: Ֆուտբոլի ֆեդերացիան կամ ակումբները պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Պարալիմպիկ կոմիտեն եւս շատ անելիքներ ունի: Նարեկը գրանցված է կոմիտեում, դիմել ենք, բայց ոչինչ չեն պատասխանել:

Նարեկ. Բոլոր խնդիրներ ունեցողները պետք է մոտիվացիա ստեղծեն իրենց համար, առաջ շարժվեն, մտածեն, որ ամեն ինչի վերջը չի: Պարզապես թող զբաղվեն մի բանով՝ լող, պար կամ ինչ սիրում են: Ամենակարեւորը՝ չկաշկանդվեն, դա շատ է խանգարում կյանքում: Ես չեմ կաշկանդվում ընդհանրապես, անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի իմ մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ մոտիվացիան Աստծո շնորհիվ առաջ շարժվելն է: Հուսամ, որ օր մրցումների շնորհիվ կդառնամ պրոֆեսիոնալ, Հայաստանը կներկայացնեմ Պարալիմպիկ մրցաշարերում ու կապացուցեմ, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Ցույց կտամ, որ հաշմանդամները կարող են հաջողություններ հասնել լողում, մյուսներին օրինակ լինել, որ զբաղվեն սիրած գործով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. Կցանկանայի, որ մեր երկիրը սոցիալապես, տնտեսապես այնքան հզորանար, որ բոլոր բնագավառներում առաջխաղացում լիներ: Մարդիկ բարի լինեն, կարեկցող ու հոգատար, անտարբերությունը վերանա: Նման կարիքավոր երեխաներին էլ շատ ուշադրություն դարձնեն ու այն սուտը, որ ամեն տեղ կա ու խանգարում է, այլեւս չլինի:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին