Դեկտեմբեր 22, 2024
exclusive
70963 դիտում

Լողի շնորհիվ հաշմանդամությունը հաղթահարող երեխաները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դելֆին» լողավազանում շաբաթական երեք անգամ լողի մարզումների հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հայաստանի Հանրապետությունում ապրող շուրջ 190 հազար հաշմանդամություն ունեցողների մոտ 8500-ը մինչեւ 18 տարեկան է: Տվյալներ չկան, թե նրանցից քանիսն են զբաղվում սպորտով:

«Սպորտը բոլորի համար» շարքում այս անգամ անդրադարձել ենք այն երեխաներին, ովքեր իրենց ծնողների օգնությամբ են գնում լողավազան ու մարզիչ Անահիտ Մոմջյանի հետ փորձում բարելավել իրենց առողջական վիճակը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքր լողավազանում հավաքված երեխաներն այնքան ուրախ ու էներգիայով լի են, որ մոռացնել են տալիս տաք ու քլորով հարուստ հոտն ու ուշադրությունը միանգամից իրենց վրա սեւեռում:

Անահիտ Մոմջյանը հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաների հետ աշխատելու ավելի քան 60 տարվա փորձ ունի: Այսօր էլ մեծ ոգեւորությամբ մտնում է լողավազան ու երեխաներին սովորեցնում այս գեղեցիկ ու առողջարար մարզաձեւի կանոնները: Այս պահին նրա մոտ մարզվող երեխաներից 18-ն ունեն հաշմանդամություն:

Ունեմ աուտիզմով հիվանդ, հենաշարժողական խնդիրներ ունեցող կամ ոտքն ու ձեռքը թույլ, չլսող ու չտեսնող երեխաներ: Առողջ ու խնդիրներ ունեցող երեխաները միաժամանակ են մարզվում, եւ բոլորի հետ ես նույն ձեւով եմ աշխատում, այդպիսով նրանք ներգրավվում են սոցիումի մեջ:  Լողը շատ է նպաստում առողջությանը, հիմնականում բոլոր խնդիրների վրա դրական ազդեցություն է ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց փորձի հաշվին է Մոմջյանը կարողանում կապ հաստատել երեխաների հետ. նախ սովորեցնում է չվախենալ ջրից, ապա իր հետ շփմանը: Ինքն էլ սովորել է ժեստերի լեզվով խոսել ու այդ ձեւով իր իմացածը փոխանցել նրանց:

Աուտիզմով երեխաների հետ է հատկապես դժվար աշխատելը, շատ անգամներ եմ  նրանցից հարվածեր ստացել դեմքիս: Երեխա ունեմ, որ ընդհանրապես հետս չի շփվում, բայց, տեսնելով ինչպես եմ մյուսներին սովորեցնում, հիմա ազատ լողում է: Ավտովթարի ենթարկված տղա ունեմ, որին շատ ծանր վիճակում էին բերել ինձ մոտ: Շատ էի կասկածում, որ կկարողանանք հաջողության հասնել, բայց այսօր նա եւս լողում է:



Նույն լողավազանում նրանից բացի այլ մարզիչներ էլ կան, ովքեր աշխատում  են հաշմանդամություն ունեցողների հետ: Ժամանակին նրանց սաներից մեկը նաեւ Պարալիմպիկ խաղերի է մասնակցել: Անչափահասներն այստեղ 12 պարապմունքի համար վճարում են 12 հազար դրամ, իսկ մեծահասակները՝ 15 հազար:

Չնայած կան ծնողներ, որ մեր կատարած աշխատանքը չեն գնահատում, բայց մեծամասնությունը գոհ են մնում, քանի որ տեսնում են, թե այդ ընթացքում իրենց երեխաներն ինչքան են փոխվում, հանգստացնում են նյարդերը կամ էլ կամաց-կամաց փորձում են շփվել իրենց հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր ծնողի հետ առանձին խոսում եմ ու ծանոթանում երեխաներին: Մինչեւ բժշկի կողմից գրված էպիկրիզը չեմ կարդում, որտեղ թույլատրվում է լողով պարապել, երեխային չեմ վերցնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոմջյանն աշխատում է ամենափոքրերի հետ՝ 3-9 տարեկանների: Ամենօրյա աշխատանքից է տեսնում, թե ինչպես են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները լողի շնորհիվ ամրացնում իրենց վերջույթները: Հիշում է, թե ինչպես են առաջին անգամ Նարեկին, որը չէր կարողանում քայլել, գրկած բերել իր մոտ, իսկ այսօր նա արդեն լողում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


5-ամյա Նարեկը հենաշարժողական խնդիրներ ունի: Մեր այցելության օրը նա վատառողջ էր ու լողավազան չմտավ, սակայն ողջունեց իր ընկերներին ու մայրիկի հետ հետեւեց մարզման ընթացքին: Զգացվեց, որ նա շատ ակտիվ ու աշխույժ է, սիրում է շփվել ու պատմել իր մասին:

Սակայն տղայի լողով զբաղվելու, դրա օգտակարության ու բազմաթիվ խնդիրները հաղթահարելու մասին իմացանք նրա մայրիկից՝ Նելլի Մայիլյանից:

Նարեկը քայլելու հետ կապված խնդիրներ ունի, ու լողը մկանների վրա լավ ազդեցություն է գործում: Երեխան ակտիվ է, ես առաջընթաց զգում եմ, չնայած միայն լողով չենք սահմանափակվում, շատ տեղեր ենք տանում նրան՝ ֆիզիոթերապիայի, ձիարշավարան: Այդ ամենը միասին նպաստում են, որ ֆիզիկապես ամրանա:

Արդեն 1 տարի է, որ լողավազան ենք հաճախում: Բախտներս բերել է, որ այսպիսի լավ մարզիչ ունենք: Անահիտ Մոմջյանն անհատական մոտեցում է  ցուցաբերում, լավ վարժություններ է սովորեցնում ջրի մեջ, որոնք միանշանակ օգնում են: Շատ գոհ ենք ընկեր Անահիտից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավալի է, որ պետական աջակցություն ընդհանրապես չկա, միայն ամսական 25 հազար թոշակ է ստանում Նարեկը, ինչը բավականացնում է մեկ զույգ կոշիկ գնելուն: Վճարովի քոլեջ ենք տանում, որ հասակակիցների հետ շփվի ու հետ չմնա, նոր բաներ սովորի ու կրթվի: Նարեկը միայն հենաշարժողական խնդիրներ ունի, սովորել էլ պետք է: Մեծ դժվարությամբ, բաց փորձում ենք տարբեր տեղեր տանել նրան, որ կարողանա ուժեղանալ ու նաեւ զարգանալ:

Երբ երեխաները մեծանում են ու այստեղ այլեւս հնարավոր չի լինում մարզվել, մի մասը գնում է մեծ լողավազան: Ցավոք, բայց ոչ բոլորն են շարունակում, քանի որ մեծում մարզիչների համար անհամեմատ դժվար է ու շատերը չեն համաձայնում աշխատել: Սակայն Անահիտ Մոմջյանը համոզված է, որ պետք է շարունակել մարզումները, քանի որ լողը շատ է օգնում խնդիրներ ունեցողներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, որ հարկավոր է պետական մոտեցում ցուցաբերել այս հարցում՝ կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար առանձին խմբեր բացել, կամ էլ անհատական աշխատել: Չնայած ես այդքան էլ կողմ չեմ անհատականին, որովհետեւ նրանք պետք է միասին մարզվեն, որպեսզի ներառվեն հասարակության մեջ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին