Հոկտեմբեր 03, 2025
50 դիտում

«Այնտեղ կան զգացմունքներ եւ սեր, արցունքներ ու ժպիտներ»․ Մխիթարյանի գիրքը պատրաստ է


Լուսանկարը` sempreinter.com

Լուսանկարը` Ալեսանդրո Ալչիատոյի Ինստագրամից


Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 7-ին։

Այս մասին հայտնել է իտալացի լրագրող ու գրող Ալեսանդրո Ալչիատոն, որն օգնել է հայ ֆուտբոլիստին կազմելու ու լույս ընծայելու այս գիրքը։ 

Լուսանկարը` Ալեսանդրո Ալչիատոյի Ինստագրամից


«Ինձ համար սա պարզապես գիրք չէ, այլ շատ ավելին է: Մխիթարյանին օգնելը պատիվ էր, քանի որ ես հանդիպեցի մի լավ, բարի, քաղաքավարի մարդու: Նա բացվեց եւ պատմեց մի խորը պատմություն՝ իր սեփականը: Գրքում կա նրա հայրը, որին կորցրել է ընդամենը յոթ տարեկանում, Հայաստանը, որտեղ նա մեծացել է առանց էլեկտրականության եւ տաք ջրի, Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, նրա խորը հարաբերությունները տատիկի հետ: Կան Մինո Ռայոլան, Ալ Բանոն, Ջորկաեֆը, մարզիչներ՝ Արսեն Վենգերից մինչեւ Ժոզե Մոուրինյո: Կա Երեւանը, Ուկրաինան, Դորտմունդը, Մանչեսթերը, Լոնդոնը, Հռոմը եւ Միլանը: Կան զգացմունքներ եւ սեր,  արցունքներ եւ ժպիտներ: Այնտեղ Հենրիխն է՝ մի յուրահատուկ մարդ, որին ես սովորել եմ շատ սիրել»,-ահա այսպիսի գրառումով է ներկայացրել գիրքն Ալչիատոն Ինստագրամի իր էջում։

Գիրքը 271 էջ է, իտալերեն։ Անվանումը՝ «Իմ կյանքը միշտ եղել է կենտրոնում։ Հայ տղայի ճանապարհորդությունը՝ նպատակասլացության եւ զոհաբերության միջով» (La mia vita sempre al centro: Il viaggio di un ragazzo armeno tra determinazione e sacrificio)։ Այն թարգմանվելու է նաեւ հայերեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին