Փետրվար 10, 2026
104 դիտում

ՕԽ-ի մեդալները կոտրվում են․ Կազմակերպիչները խոստացել են հետաքննություն կատարել


Լուսանկարը` GettyImages


Օլիմպիական խաղերում ամենաշատը մարզիկները սպասում են իրենց նվաճած մեդալներին։

Բացառություն չեն նաեւ 25-րդ ձմեռային խաղերի մասնակիցները, սակայն նրանք խնդիրների են բախվում։ Բանն այն է, որ մեդալակիրներից շատերը բարձրաձայնում են ամոթալի երեւույթի մասին․ Միլան-Կորտինա խաղերի մեդալները կոտրվում են։

Երեկ կազմակերպիչները խոստացել են, որ հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ինչու է դա տեղի ունենում։ Այդ հայտարարությունն արել են այն բանից հետո, երբ մեդալակիրները, այդ թվում՝ ամերիկացի լեռնադահուկորդ ու ՕԽ չեմպիոն Բրիզի Ջոնսոնը, հայտնեցին մեդալների ճաքերի մասին։

Ջոնսոնի մեդալը կոտրվել է շաբաթ օրը՝ պարգեւատրումից կարճ ժամանակ անց․ «Ես ուրախությունից թռչկոտում էի, երբ մեդալս ժապավենից պոկվեց ու վայր ընկավ»։

Շվեդ դահուկավազորդ Էբբա Անդերսոնը հայտնել է, որ իր մեդալը նույնպես պոկվել է ժապավենից «ընկել ձյան մեջ եւ բաժանվել երկու մասի։ Հույս ունեմ, որ կազմակերպիչները լուծում կունենան կոտրված մեդալների համար»։

Մամուլի ասուլիսի ժամանակ խաղերի գլխավոր պատասխանատու Անդրեա Ֆրանցիզին ասել է։

«Մենք տեղյակ ենք իրավիճակից, բոլորդ էլ տեսել եք լուսանկարները։ Մենք ուսումնասիրում ենք, թե իրականում խնդիրն ինչի մեջ է։ Առավելագույն ուշադրություն կդարձնենք մեդալներին, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի»,- նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին