Ապրիլ 24, 2024
exclusive
6985 դիտում

Արմեն Նազարյան. ԱԱ-ի փոխարեն կմասնակցենք այլ մրցաշարերի


Լուսանկարը` eju.net


Հայաստանի ձյուդոյի հավաքականը Երեւանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությունը բաց թողնելու պատճառով նրանք այլ մրցաշարերի կմասնակցեն:


«Ադրբեջանն այդպես էլ մեզ չխոստացավ ապահովել թիմի անվտանգությունը, որոշվեց, որ ԱԱ-ն բաց կթողնենք: Դրա փոխարեն իմ սաները հանդես կգան Չեչնիայում կայանալիք մրցաշարին, որը պլանավորված է անցկացնել հոկտեմբերին: Իսկ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն ու Արսեն Ղազարյանն այլ ծրագրով կմարզվեն»,-ասել է Նազարյանը:

Կարապետյանը երեւանյան հավաքից հետո կմենի Գերմանիա ու այնտեղ կպատրաստվի հոկտեմբերի 26-ին Աբու Դաբիում կայանալիք Գրան Պրիին: Դրանից հետո նոյեմբերի 10-ին նա ելույթ կունենա Հաագայի Գրան Պրիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին