Հունվար 23, 2026
162 դիտում

Նաիր Տիկնիզյան. Երբեմն հավատի պակասից մինչեւ փլեյ-օֆֆ հասնելը կես մրցաշրջան է


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեկոյան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում մասնակցել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլում «Մալմյո»-ի դեմ խաղին ու հաղթել 1:0 հաշվով:

Նրա թիմն արդեն ապահովել է մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլում: Հաղթական հանդիպումից հետո Տիկնիզյանը գրառում է կատարել Ինստագրամում:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Այս նկարում նստած է ներքուստ կոտրված ու մեծամասնության կողմից «թաղված» մարդ: Բայց նա շարունակում է հավատալ տքնաջան աշխատանքին, որը մի օր անպայման իր պտուղները կտա: Մյուս նկարում նույն մարդն է, ով իր կարիերայում առաջին անգամ թիմի հետ դուրս է եկել Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ: Այս նկարների միջեւ տարբերությունն 9 ամիս է: Երբեմն սեփական ուժերիդ նկատմամբ «հավատի պակասից» մինչեւ «բարեւ, փլեյ-օֆֆ» կես մրցաշրջան ու համառ աշխատանք է: Եթե դու էլ ես նույն վիճակում, ինչ ես 8 ամիս առաջ, ապա մի հանձնվիր ու աշխատիր: Ամեն ինչ կստացվի»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին