Ապրիլ 20, 2024
3408 դիտում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքվի ԱԱ-ին


Լուսանկարը` Mediamax


Հայկական կողմը որոշում է ընդունել չմասնակցել սեպտեմբերի 20-27-ը Բաքվում կայանալիք Աշխարհի ձյուդոյի առաջնությանը:

Ինչպես հայտնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ադրբեջանական կողմից չեն ստացվել հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովող փաստաթղթեր:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանն ասել է, որ այժմ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, ապա ելույթ է ունենալու միջազգային մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին