Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թանգարանում պահվում են բազմաթիվ հետաքրքիր իրեր: Դրանք մարզիկները տարբեր տարիներին նվիրել են թանգարանին:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այս անգամ Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի նվերն է:
Ուժեղ ծանրորդներ ունեցող ԽՍՀՄ-ում ամեն տարի կազմակերպելիս են եղել «Բարեկամության գավաթ» մրցաշարը, որին մասնակցել են նաեւ Եվրոպայի ու Ասիայի տարբեր երկրների մարզիկներ:
Վարդանյանը, որպես 82,5 կգ քաշային կարգում հավասարը չունեցող ծանրորդ, տարբեր տարիների դարձել է հաղթող:
1979-ին Լենինգրադում կայացած մրցաշարում նա արժանացել է հատուկ մրցանակի. «Մեծ հարգանքով ականավոր ծանրորդ Յուրի Վարդանյանին՝ «Բարեկամության գավաթի» գխավոր քարտուղար Վ. Պ. Պանկով»:
Վարդանյանի մրցանակն այսօր պահվում է Երեւանում՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի թանգարանի նրան հատկացված ցուցափեղկում:





















