Սեպտեմբեր 24, 2025
80 դիտում

Մեկ կադրում․ US Open-ի պատմության լավագույն լուսանկարին հավակնող կադրը


Լուսանկարը` Ray Giubilo


Ամեն տարի Նյու Յորքն ընդունում է Մեծ Սաղավարտի մրցաշարերից մեկը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ 

Թենիսում լուսանկարիչը բառիս բուն իմաստով ունի միլիվայրկյաններ, որպեսզի կարողանա որսալ սպասված կադր։ Բայց այն, ինչ այս տարի ստացավ Ռեյ Ջուբիլոն, դարձավ մեծ քննարկման առարկա։ Եւ կադրում ամենեւին էլ ամենահայտնի թենիսիստը, կամ առաջին ռակետը, կամ էլ եզրափակիչ հանդիպումը չեն։

Իտալացի Ժասմին Պաոլինին մեկնարկային հանդիպման ժամանակ մրցում էր ավստրալացի Դեսթանի Այավայի հետ։ 

«Կիսով սարսափելի, կիսով վեհ» անվանում ստացած կադրը Ջուբիլոն ստացել է պատահական։  

«Երկար ժամանակ եմ սպասել նման բանի։ Գիտեի, թե ինչ հիանալի պատկեր ստացա դեռ այն պահին, երբ արագ աչքի անցկացրի կադրերը իմ Nikon Z9-ում։ Կադրն այդքան կատարյալ դասավորեց միայն այն պատճառով, որ Պաոլինին կատարած հարվածից հետո կորցրել էր հավասարակշռությունը։ Նա պարզապես հետ շարժեց ռակետն այնպես, ինչպես սովորաբար չի անում»,- The Guardian-ին ասել է Ջուբիլոն։

Լուսանկարիչը խոստովանել է, որը երբ փորձել է նույն պատկերը կրկին ստանալ, այլեւս չի կարողացել։

Պաոլինին այնքան հիացած է եղել լուսանկարով, որ հաջորդ հանդիպման ժամանակ խաղից հետո կորտում մոտեցել է Ջուբիլոյին եւ արտահայտել հիացմունքը։

«Ես նստած էի կորտի մոտ, երբ վազելով ու ժպտալով մոտեցավ։ Մտածեցի, որ կգնա մարզչի մոտ, բայց մոտեցավ ինձ, ողջունեց ու ասաց. «Հիանալի լուսանկար էր»»։ 

Ի դեպ, ավելի ուշ Պաոլինին ասել է, որ նկարը կարող է հավակնել «տարվա լուսանկար» անվանակարգին։

Ջուբիլոն 37 տարի է համաշխարհային թենիսի լավագույն լուսանկարիչներից է, մասնակցում է Մեծ Սաղարավարտի բոլոր մրցումներին, Օլիմպիական խաղերին ու այլ կարեւոր մրցաշարերի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին