Օգոստոս 28, 2025
134 դիտում

Մեկ կադրում․ ԵՎՐՈ-2024-ի սպասված լուսանկար ունենալու պահը՝ Ռոնալդուի արցունքները


Լուսանկարը` Robbie Jay Barratt


ԵՎՐՈ-2024-ում Պորտուգալիայի հավաքականը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ ու պայքարը լքեց Ֆրանսիայից կրած պարտությամբ։

Մինչ այդ պորտուգալացիները 1/8 փուլում հանդիպել էին Սլովենիային ու հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ անցել հաջորդ փուլ։

«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում ենք լուսանկար, որն արվել է Սլովենիայի դեմ խաղից։

Էմոցիաներով ու այսքան խոսուն կադրի հեղինակը AMA Agency-ի լուսանկարիչ Ռոբի Ջեյ Բարաթն է։ Նա խոստովանել է, որ բոլոր լուսանկարիչների պես ինքը եւս սպասել է Քրիշտիանու Ռոնալդուից լավ կադրեր ստանալուն։ 

«Մրցաշարում նա դեռ չէր գոլ խփել եւ երբ Պորտուգալիա-Սլովենիա խաղի լրացուցիչ ժամանակում նշանակված 11-մետրանոցի ժամանակ վերցրեց գնդակն ու մոտեցավ իրացնելուն, ենթադրեցի, որ եկել է ճիշտ պահը։ Բայց նա վրիպեց։ 

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջում Ռոնալդուն մոտեցավ պահեստայինների նստարանին, խաղացողները հավաքվեցին նրա շուրջը։ Թիմային զրույցի ժամանակ նա մեջքով դեպի ինձ էր։ Զգում էի, որ հուզված է։ Երբ շրջվեց, տեսա նրա դեմքը։ Արցունքների մեջ էր։ Եկել էր սպասված լուսանկար ունենալու պահը»,- BBC-ին պատմել է Ռոբի Ջեյ Բարաթը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին