Ապրիլ 17, 2024
exclusive
40198 դիտում

Մեկ կադրում. Յուրի Վարդանյանին տրված հատուկ մրցանակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թանգարանում պահվում են բազմաթիվ հետաքրքիր իրեր: Դրանք մարզիկները տարբեր տարիներին նվիրել են թանգարանին:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի նվերն է:

Ուժեղ ծանրորդներ ունեցող ԽՍՀՄ-ում ամեն տարի կազմակերպելիս են եղել «Բարեկամության գավաթ» մրցաշարը, որին մասնակցել են նաեւ Եվրոպայի ու Ասիայի տարբեր երկրների մարզիկներ:

Վարդանյանը, որպես 82,5 կգ քաշային կարգում հավասարը չունեցող ծանրորդ, տարբեր տարիների դարձել է հաղթող:

1979-ին Լենինգրադում կայացած մրցաշարում նա արժանացել է հատուկ մրցանակի. «Մեծ հարգանքով ականավոր ծանրորդ Յուրի Վարդանյանին՝ «Բարեկամության գավաթի» գխավոր քարտուղար Վ. Պ. Պանկով»:

Վարդանյանի մրցանակն այսօր պահվում է Երեւանում՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի թանգարանի նրան հատկացված ցուցափեղկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին