Անգլիայի առաջնության 35-րդ տուրի «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» դիմակայությունն ավարտվել է 2։0 հաշվով։ Բայց ավելի շատ քննարկվել է այդ խաղում Ջեմի Վարդիի արարքը։
Թե ինչպես «Լսեթեր»-ի ավագը մի քանի վայրկյանով դարձավ մրցավար, պատմենք «Մեկ կադրում» շարքում։
Այդ խաղում Վարդին բացել էր հաշիվը, ի դեպ դա նրա 199-րդ գոլն էր։ Սակայն 21-րդ րոպեին խաղը մոտ 11 րոպեով ընդհատվեց, որովհետեւ գլխավոր մրցավար Դեյվիդ Ուեբը բախվել էր «Լեսթեր»-ի հարձակվող Ջորդան Այուի հետ ու վնասվածք ստացել։
Սա Ուեբի առաջին խաղն էր Պրեմիեր Լիգայում։ Մինչ մրցավարը պառկած էր խոտածածկին, Վարդին մոտեցավ, վերցրեց սուլիչը, որը դեռ նրա ձեռքում էր, ու սուլեց։ Ուեբի մոտ «աղվեսների» ավագը երկար չմնաց, իսկ բժշկական կազմն արագ մոտեցավ ու սկսեց օգնություն ցույց տալ։
«Այդ պահին ես տեսա, թե ինչպես է «Սաութհեմփթոն»-ը ճեղքում ձախ եզրը։ Խաղը չէր ընդհատվել։ Քանի որ մրցավարը գետնին ընկած էր, մոտեցա ու սուլեցի՝ դադարեցնելով խաղը»,- BBC Sport-ին այդ դրվագի մասին ասել է Վարդին։
Ուեբին հեռացրին դաշտից՝ հետագա ստուգումներ կատարելու համար, իսկ նրան փոխարինեց հանդիպման 4-րդ պաշտոնյան։ Մրցավարի հետ բախված Այուն ոչ միայն շարունակեց խաղը, այլ նաեւ գոլի հեղինակ դարձավ։
«Ցավում եմ, որ նման բան տեղի ունեցավ։ Նա բախվեց պինդ պատի հետ, հանձինս Այուի։ Իսկ դրան դիմակայելը հեշտ բան չէ։ Վարդին էլ սուլեց, որպեսզի խաղը կանգնեցնի ու օգնի դրանով»,-ասել է «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: