Անգլիայում ֆուտբոլը միշտ եղել ու մնում է իսկական տոնակատարություն, որին ներկա են լինում ամենահավատարիմ երկրպագուները։
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքի այսօրվա լուսանկարը եւս արված է Անգլիայի առաջնությունից։
Շատ փաստեր այս նկարի մասին հայթայթել չկարողացանք։ Բրիտանական մի շարք լրատվամիջոցներ այն թվագրում են 1971-ին, մյուսները՝ 1972-ին։ Ամեն դեպքում խաղը հաստատ կայացել է «Վեսթ Հեմ»-ի ու «Լիվերպուլ»-ի միջեւ։
Հանդիպման ընթացքում շունը մտել է խաղադաշտ եւ այն ստիպված ընդհատվել է։ Շունը ցանկացել է ոչ թե մոտիկից տեսնել ֆուտբոլիստներին, այլ պարզապես շատ էր ցանկանում հոգալ բնական կարիքները։
Լուսանկարիչը ֆիքսել է պահը, թե ինչպես է «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ռեյ Կլեմենսը սպասում մինչեւ ավարտի եւ ազատի դարպասը։
Այնուհետեւ շանը հեռացրել են խաղադաշտից ու ֆուտբոլիստները շարունակել են պայքարը։






















