Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն երեկ առաջին բաց մարզումն է անցկացրել գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ։
Այսօր Երեւանի ժամանակով 21:00-ին Հայաստանի ընտրանին Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում հանրապետական ստադիոնում ընդունելու է Վրաստանի հավաքականին։
Հայաստանի ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանն այսօր իսկական ֆուտբոլային տոն է ակնկալում։ Նա նշել է, որ գիտեն հանդիպման նշանակության մասին ու մոտիվացիայի պակաս չունեն։
Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ հանդիպումը մարտահրավեր է համարում։ Նա ցանկանում է, որ մրցակցի օրինակով իրենք էլ կարողանան աճել ու նման առաջընթաց գրանցել։
Իսկ ահա Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը համարյա թե չի կասկածում իր թիմի հաջողությանը, թեեւ համարում է, որ Հայաստանի դեմ այդքան էլ հեշտ չի լինելու խաղալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: