Երեկ երեկոյան «Արարատ-Արմենիա»-ն դուրս է եկել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլ եւ օգոստոսի 7-ին կմրցի Պրահայի «Սպարտա»-ի հետ։
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ին նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշել է, որ երկու խաղերում էլ իր թիմը լավ է հանդես եկել ու հասել արժանի հաղթանակի։
«Հանդիպման ընթացքում որոշ ժամանակ պարտվողի դերում էինք, բայց կարողացանք կամային որակներ ցույց տալ ու հասնել ցանկալի արդյունքի։ Կարծում եմ՝ գլխավորը հաղթելու ցանկությունն էր։ Խաղի մեջ լավ մտանք ու գոլային պահեր ունեինք, կազմակերպված խաղ ցուցադրեցինք ու, երբ երկրորդ խաղակեսում մրցակիցը սկսեց երկու հարձակվողով գործել, կարողացանք հարմարվել ու հակադարձել նրան»,- նշել է մարզիչը։
Տուլիպան շատ է հավանել մրցակցի ստադիոնում տիրող ֆանտաստիկ մթնոլորտն ու երկրպագուների աջակցությունը, որին, նրա կարծիքով, հայկական թիմն այդքան էլ սովոր չէ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: