Օգոստոս 02, 2025
156 դիտում

Պատանիների ԵԱ-ում Հայաստանի 2-րդ ոսկին նվաճել է Հարություն Հովհաննիսյանը


Լուսանկարը` EWF


Մադրիդում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 2-րդ ոսկե մեդալն է նվաճել։

Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ) երկամարտի 346 կգ-ով լավագույն արդյունքն է ցույց տվել ու չեմպիոն հռչակվել։ Նա պոկման երեք հաջող մոտեցումամբ գլխավերեւում է պահել 160 կգ ու Եվրոպայի ռեկորդ սահմանել։ Ծանրորդը հրել է 
186 կգ եւ փոքր ոսկե ու արծաթե մեդալներ ապահովել։

Հայաստանի պատանեկան ընտրանին թիմային հաշվարկի առաջատարն է։ Չեմպիոն է դարձել նաեւ Գրիգոր Ղազարյանը, իսկ Ռաֆիկ Դարմոյանը՝ նվաճել բրոնզե մեդալ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին