Սեպտեմբեր 12, 2025
exclusive
94 դիտում

UWW-ի 1-ին համաշխարհային համաժողովում Ջուլֆալակյանը կներկայացնի 3 զեկույց


Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ


Զագրեբում սեպտեմբերի 13-ին մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) մարզաձեւի զարգացման ու առաջխաղացման համար կազմակերպելու է նաեւ միջոցառումներ, որոնք կկայանան ինչպես առաջնության մեկնարկից առաջ, այնպես էլ ընթացքում։ 

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ


Սեպտեմբերի 17-19-ը կկայանա UWW-ի առաջին համաշխարհային համաժողովը։ Հիմնական թեմաները բազմազան են՝ մանկապատանեկան սպորտից մինչեւ հակադոպինգային միջոցառումներ, սնունդից ու կանանց ըմբշամարտի զարգացումից մինչեւ բնապահպանական խնդիրներ։ 

Համաժողովում ելույթ ունեցող բանախոսների թվում է Օլիմպիական արծաթե մեդալակիր, UWW-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը, ով ներկայացնելու է երեք թեմա։  

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ


«UWW-ի տեխնիկական օգնության ծրագրից 41 երկրի 114 մարզիկներ եւ մարզիչներ ֆինանսական օգնություն կստանան՝  Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Կին ըմբիշները կշարունակեն ստանալ կառույցից տրվող կրթաթոշակները։ Սեպտեմբերի 19-ին նախատեսված է սեմինար ազգային ֆեդերացիաների համար»,-նշված է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Համաշխարհային ֆեդերացիան գումարներ տրամադրում է 2016-ից սկսած: Ֆինանսավորումը հիմնականում ուղղվում է  լավ ըմբիշներ ունեցող այն ֆեդերացիաներին, որոնք ունեն գումարի խնդիր, կամ՝ շատ քիչ թվով մարզիկներ։ Դրանով օգնում ենք մարզաձեւի զարգացմանը։ Նշեմ, որ Հայաստանը եւս օգտվում է այդ ծրագրից»,- Mediamax Sport-ին հայտնել է Ջուլֆալակյանը։

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվ


Այդ օրերին կայանալու են նաեւ UWW մարզիկների հանձնաժողովի ընտրությունները, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 14 մարզիկ բոլոր մայրցամաքներից։ Ինն ընտրվելու են կազմում եւ իրենցից էլ որոշելու են նախագահին։

«Իրականում շատ աշխատանքներ են տարվում, որոնց մասին բարձրաձայնել է պետք։ Ըմբշամարտի համաշխարհային կառույցը մեծ ուշադրություն է դարձնում պատանեկան սպորտին, սպորտում մաքուր պայքարին ու բազմաթիվ այլ հարցերի։ Այս օրերին դրանք բոլորը կքննարկենք Զագրեբում՝ առաջ քաշելով նաեւ լուծումներ»,- ավելացրել է Ջուլֆալակյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին