Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գտնում է, որ իր թիմը պատրաստ է Աշխարհի առաջնությանն ու տղաները գտնվում են լավ վիճակում։
«Անցել ենք մի շարք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել ենք մրցաշարերի, որոնց արդյունքներով էլ որոշվել են առաջնություն մեկնող մարզիկները։ Թիմում կային թեթեւ վանսվածքներ, հասցրել ենք դրանք բուժել ու տղաները գտնվում են լավ վիճակում։ Ունենք երիտասրադներ, ովքեր առաջին անգամն են մասնակցելու մեծահասակների ԱԱ-ին՝ Գոռ Խաչատրյանը (72 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ): Նրանք երիտասարդական պայքարում լավ են դրսեւորել իրենց, մեծահասակների ընտրական մրցաշարում են հաջող ելույթներ ունեցել։ Որոշեցինք նրանց տեսնել Աշխարհի առաջնություն մեկնողների ցանկում»,-Mediamax Sport-ի թղթակցին ասել է Բաբալարյանը։
Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնելու սեպտեմբերի 16-ին, իսկ երկու օր անց կմեկնարկի ԱԱ-ում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: