Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Երեւանում անցկացնում է վերջին նախապատրաստական աշխատանքները։
Արմեն Բաբալարյանի թիմը պատրաստվում է Աշխարհի առաջնությանը, որը շաբաթ օր մեկնարկելու է Զագրեբում։ Թիմը մրցավայր է մեկնելու սեպտեմբերի 16-ին։
ԱԱ-ում հունահռոմեականները հանդես են գալու ամբողջական կազմով։ Ելույթ կունենան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ),Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: