Սեպտեմբեր 02, 2025
152 դիտում

Ըմբիշներն ԱԱ-ի վերջին նախապատրաստական շրջանը կանցկացնեն Երեւանում


Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են պատրաստվել Զագրեբի Աշխարհի առաջնությանը։

Թիմերը վերջին մարզումները կանցկացնեն Երեւանում։ Օլիմպավանում ըմբիշները կսկսեն աշխատել սեպտեմբերի 1-ից, հայտնում են ՀԱՕԿ-ից: UWW-ն ավելի վաղ ներկայացրել էր Աշխարհի առաջնությունում հայտավորած ըմբիշենր անունները, սակայն  Արմեն Բաբալարյանն ու Հաբեթնակ Կուրղինյանը կազմերը վերջնական կորոշեն հավաքի ընթացքում։


Աշխարհի առաջնությունը Խորվաթիան ընդունելու է սեպտեմբերի 13-21-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին