Օգոստոս 21, 2025
395 դիտում

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա․ Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 13-21-ը Զագրեբն ընդունելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այսօր ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը, որոնց մեջ ներառված են նաեւ հայ մարզիկները։

Մինչեւ 97 կգ քաշային կարգում գրված է Հայկ Խլոյանի անունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ նշել է․ «Միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, սակայն չի նշանակում, որ դա վերջնական է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»:

UWW-ի ներկայացրած կազմում մյուս քաշային կարգերում հայտավորվել են հետեւյալ ըմբիշները՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (97 կգ), Գոռ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ) եւ Ռազմիկ Քուրդյան (130 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին