Մանչեսթերի օպերային թատրոնում կայացել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից կազմակերպված լավագույնների պարգեւատրման արարողությունը։
Երեկոյի գլխավոր աստղը դարձել է Մո Սալահը, որը 3-րդ անգամ դարձել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Նա առաջին ֆուտբոլիստն է, որը նման պարգեւի արժանացել է երեք անգամ՝ 2018-ին, 2022-ին ու 2025-ին։ Ավարտված մրցաշրջանում Սալահը դարձել էր 29 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ, «Լիվերպուլ»-ի հետ նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։
«Ես երբեք սա չեմ մոռանա, չէ՞ որ նախկինում ոչ ոք նման բանի չի հասել։ Նախորդ մրցաշրջանն իմ կյանքում ամենալավն էր, բայց ես դեռ հաղթանակների ծարավ ունեմ, ահա ինչու երկարաձգեցի պայմանագիրս»,-ասել է եգիպտացի ֆուտբոլիստը։
Պրեմիեր լիգայի լավագույն կազմի մեջ ներառվել են «Լիվերպուլ»-ի, «Արսենալ»-ի, «Բորնմութ»-ի, «Նյուքասլ»-ի եւ «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ի խաղացողներ։ ՄՅՈւ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն ներկայացուցչ չեն ունեցել։
Կանանց պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է «Արսենալ»-ի խաղացող Մարիոնա Կալդենտեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: