Դեռ երկու շաբաթ էլ չի անցել, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժեշտ է տվել հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին:
Հոլանդացի մասնագետը «Լինդա» ամսագրի համար հարցազրույց ու ֆոտոշարք է ունեցել հայտնի լրագրող Եվա Յինեկի հետ:
«Լուսանկարվել եմ հմայիչ Ջոն վան’տ Սխիպի հետ: Նա անհավանական հետաքրքիր կերպով է կիսվում իր զգացմունքներով: Ոտքերը երկար ժամանակ կաշվե նստարանին խաչած անցկացնելն իրականում ավելի բարդ է, քան ձեզ թվում է»,- գրել է հաղորդավարը:

Լուսանկարը` Linda
Նրանց լուսանկարներն իսկապես շատ գունավոր ու տրամադրություն փոխանցող են ստացվել, իսկ հարցազրույցը՝ հուզիչ: Վան’տ Սխիպը պատմել է, թե ինչպես է մինչեւ հիմա հաղթահարում կնոջ՝ Դանիել Ունկի կորուստը: Նա 2023 թվականին մահացել է քաղցկեղից:
«Դանիելի հետ 40 տարի ենք ապրել, ու նման դեպքերում անքակտելիորեն կապվում եք իրար: Նման հարազատ մարդկանց մահը շատ դժվար է, ամեն օր նորովի եմ վերապրում եւ փորձում հասկանալ, թե ով եմ ես առանց նրա: Կարդացել եմ, որ վիշտը նման է օվկիանոսի՝ մեկ թեթեւ ալիքներ են լինում, ապա հաջորդում են մեծերը, երբեմն էլ փոթորիկներ առաջանում: Փոքր ալիքների միջեւ ընկած միջակայքը կարող է ավելի ու ավելի երկար տեւել, բայց կորստի մշտական ցավը մեկ թուլանում է, մեկ՝ ուժեղանում»,- անկեղծացել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ամսագրի նոր համարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: