Սեպտեմբեր 02, 2025
118 դիտում

ՆԳՆ․ Մինչ Հայաստան-Պորտուգալիա խաղի օրը վաճառված QR կոդերը կեղծ են


Լուսանկարը` Photolure


ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մինչ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։

«Սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի տոմսերը վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Համացանցում եւ սոցիալական կայքերում հնարավոր է նաեւ հանդիպել օգտատերերի եւ կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:

Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետեւաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին